Երևանում է Տաջիկստանի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, ով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ՀՀ Նախագահը ողջունել է գործընկերոջը մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել բարեկամական, եղբայրական հարաբերությունները Տաջիկստանի հետ: Նշելով, որ հայ-տաջիկական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում ոչ երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին և ոչ էլ հայ և տաջիկ ժողովուրդների բարեկամությանը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ այդուհանդերձ, միջպետական հարաբերությունները զարգացնելու դինամիկա կա, որն անհրաժեշտ է երկուստեք հետևողականորեն խորացնել ու ամրապնդել: ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում սիրով սպասում են Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցին, որը համագործակցության նոր և բազմաթիվ պայմանավորվածությունների սկիզբ կհանդիսանա:
Տաջիկստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությանը ջերմ հյուրընկալության արժանացնելու համար: Էմոմալի Ռահմոնը նշել է, որ սա իր երրորդ այցն է Հայաստան և հատուկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից մեկ օր առաջ է ժամանել Երևան, որպեսզի ևս մեկ հնարավորություն ունենա հանդիպելու իր հայ գործընկերոջն ու ընկերոջը, մտքեր փոխանակելու, քննարկելու բոլոր ուղղություններով հայ-տաջիկական երկկողմ համագործակցության հեռանկարը: Տաջիկստանի Նախագահն ընդգծել է, որ և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ փոխգործակցության զարգացման առումով խոսելու բավականին թեմա կա: Նախագահ Ռահմոնը նշել է նաև, որ իր երկրում ուշադիր հետևում են աշխարհում կատարվող իրադարձություններին, և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նստաշրջանի շրջանակներում, բնականաբար, անդրադարձ կլինի ինչպես միջազգային արդի խնդիրներին, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության հարցերին: Հայաստանի և Տաջիկստանի Նախագահները հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
   

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am