Իսլամիստական խմբավորումներ Հալեպի շրջանում ձևավորել են նոր միավորում
Սիրիացի գրոհայինների 9 խմբավորումներ, որոնք գործում են Հալեպ քաղաքի շրջանում, ձևավորել են նոր՝ «Հյուսիսային բրիգադ» միավորումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով «Ֆաիլակ Ալ-Շամ» խմբավորման հրապարակած հայտարարությանը։ Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ։
