Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ պատրաստվում են վերականգնել բանակցությունները Սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական գործակալությունը:
Բանակցություններն ու համագործակցությունը երկու երկրների միջև Սիրիայում ընդհատվել էին ինը օր առաջ Վաշինգտոնի նախաձեռնությամբ: Պատճառը երկու երկրների միջև հարաբերությունների լարվածությունն էր՝ պայմանավորված Սիրիայում կրակի ռեժիմի դադարեցման անհնարինության հետ:
Հայտնի է դարձել նաև, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եկող շաբաթ օրը Լոզանում հանդիպում կունենա ԱՄՆ-ի իր գործընկեր Ջոն Քերիի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք ազդեցիկ պետությունների ղեկավարների հետ:
Այս մասին հայտարարությունն արվել է Հալեպում օդային հարվածների վերսկսումից 2 օր անց, որոնց զոհ են գնացել ավելի քան 75 մարդ:
Ակնկալվում է, որ նախատեսվող հանդիպմանը կմասնակցեն նաև Սաուդիան Արաբիայի, Իրանի և Թուրքիայի ղեկավարները: Հանդիպումից հետո Քերին կմեկնի Լոնդոն:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից