ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի է
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 9-րդ գլխավոր քարտուղարի անունը հայտնի է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը պաշտոնապես նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար:հՀամապատասխան բանաձև ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը՝ առանց քվեարկության: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գուտերիշին պաշտոնապես հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում միակ թեկնածու: Պորտուգալիայի նախկին վարչապետ և ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով նախկին գլխավոր հանձնակատար Գուտերիշը առաջ էր անցել իր մրցակիցներից դեռ հուլիսի 21-ին՝ քվեարկության առաջին փուլում, իսկ հաջորդած փուլերում ոչ մի անգամ չի իջել առաջին հորիզոնականից: Փաստաթղթի համաձայն՝ Գուտերիշը նշանակվում է կազմակերպության ադմինիստրատիվ ղեկավար. նրա լիազորություններն ուժի մեջ կմտնեն 2017թ. հունվարի 1-ից և կավարտվեն 2021թ. դեկտեմբերի 31-ին:
