Ֆրանսիան կճանաչի Պաղեստինը,եթե...
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Փարիզը կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Ֆրանսիայի իշխանությունների` պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարգավորելու ջանքերը ձախողվեն, հաղորդում է Reuters-ը: «Առաջիկա մի քանի ամիսներին Ֆրանսիան կզբաղվի միջազգային համաժողովի նախապատրաստությամբ, որպեսզի հավաքի կողմերին և գլխավոր գործընկերներին՝ ամերիկացիներին, եվրոպացիներին, արաբական երկրների ներկայացուցիչներին` երկու պետությունների վերաբերյալ հնարավոր լուծում գտնելու նպատակով»,- հայտարարել է նա: Նախարարի խոսքերով` Ֆրանսիան ՄԱԿ-ի մշտական ադամ է և պատասխանատու է վերոնշյալ հակամարտության լուծման հետ կապված որոշումներ փնտրելու համար:
