ՀՀ-ում ռուսական արտադրության զինատեսակների նորոգման ու արդիականացման կենտրոններ կստեղծվեն
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Օլեգ Բոչկարյովի հետ, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից, կողմերը բարձր են գնահատել ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակն ու հաստատել այդ ուղղությամբ հետագա զարգացման անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ արտադրության ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման ու արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների ցանցի, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը` ավտոմոբիլային և ինժեներական տեխնիկայի, ՀՕՊ և ՌԷՊ միջոցների ու ավիացիայի ուղղություններով:
