Տնտեսվարողները հաջորդ տարի եկամուտ չեն ստանա. «Ժողովուրդ»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում։ Սակայն տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով արձանագրված գնանկումը վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի վատ ապրել, մարդկանց գնողունակությունը, ինչպես նաեւ՝ սպառողների քանակը, պակասել են, ինչի արդյունքում առեւտրի ծավալները կրճատվել են։ – Պարոն Խաչատրյան, այս տարվա սեպտեմբերին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում։ Ձեր կարծիքով ի՞նչի արդյունք է դա։ – Սա Հայաստանի քաղաքացիների աղքատացման եւ գնողունակության անկման արդյունք է։ Այն նաեւ պայմանավորված է ներքին տնտեսական խնդիրներով, նկատի ունեմ, որ տնտեսության աճ չկա, աշխատատեղեր չկան։ Սրան զուգահեռ՝ պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ բյուջետայիև հիմնարկներում միջին աշխատավարձերի բարձրացում չկա։ Գնողունակության անկումը, աղքատությունը հետեւանք են այն բանի, որ դրսից եկող տրանսֆերտները պակասել են, եւ դրանց նվազումը էական ազդեցություն է թողնում թե՛ ՀՀ-ի էկոնոմիկայի, թե՛ մարդկանց եկամուտների վրա։ Հետևաբար` դրա հետեւանքով պահանջարկ չկա։ Շուկան ավելի փոքրացել է, ներմուծումը նախորդ տարիներից սկսած կրճատվել է։ Եվ այս ամենի արդյունքում շուկայում պահանջարկ չկա, որը կբերի գների աճի։ – Ի՞նչ ազդեցություն կունենա արձանագրված գնանկումը Հայաստանի տնտեսության վրա։ – Ե՛վ դրական, ե՛ւ բացասական։ Եթե մրցակցային միջավայր լիներ, իհարկե, դրանից տնտեսությունը շատ կօգտվեր, որովհետեւ դա առանձին տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ կստեղծեր, ավելի մրցունակ վիճակում կգործեին։ Բայց քանի որ մեր հանրապետությունում հավասար մրցակցային վիճակ չկա, ապա, ըստ էության, տնտեսության էֆեկտը մեծ չի լինի։ Եթե ինֆլյացիան պլանավորված բյուջեի եւ ծրագրի շրջանակներում է, դա միանշանակ նպաստում է, իսկ եթե ոչ, ապա այդ դեպքում նույնիսկ գնանկումը իր մեջ վտանգավոր էլեմենտներ է պարունակում եւ զարգացմանը կարող է խոչընդոտել։ Ի վերջո, ինֆլյացիան երբ սահմանվում է պետական բյուջեով, ապա դա իր մեջ մի կարեւոր խնդիր է լուծում՝ հիմնականում տնտեսական աճին կարող է նպաստել։ Հիմա եթե դա չկա, փաստորեն, տնտեսվարողները հաջորդ տարի այն գումարները, որոնք պետք է վաստակեին որպես եկամուտ, չեն ստանա։ Հետևաբար` ներդրումներ չեն լինի, ընդլայնում չի լինի: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am