«Հայկական կողմի հերթական սադրանքների պատասխանը կլինի էլ ավելի կործանիչ». Վիգեն Սարգսյան
Այսօր Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ադրբեջանցի իր պաշտոնակցի վերջին հայտարարությունը, թե «հայկական կողմի հերթական սադրանքների պատասխանը կլինի էլ ավելի կործանիչ և լիովին կոչնչացնի նրան, իսկ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի ձեռքբերումը չի փոխում ուժերի հաշվեկշիռը հօգուտ Հայաստանի»: «Ի՞նչ կարելի է ակնկալել մի պետությունից, որը միշտ հայտարարում է, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Իհարկե, իրենք շատ անհանգստացած են «Իսկանդեր»-ներով եւ այն ամենով, ինչը տեսան սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ»,-նկատեց Վիգեն Սարգսյանը:
