«Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով բռնակալական վարչակարգ». Սամվել Ֆարմանյան

Թուրքիայում մահապատժի վերականգնում պահանջող ձայները պետք է լուրջ ազդակ լինեն Ստրասբուրգի և Բրյուսելի համար. այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ լիագումար նիստում՝ «Իրավիճակը Թուրքիայում» հարցի քննարկման ժամանակ։ Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. «Հուլիսի 15-ին կրկին մարտահրավեր նետվեց թուրքական ժողովրդավարությանը: Պետական հեղաշրջման փորձն այս անգամ ձախողվեց: Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց երկրում: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում հաջորդիվ, ժողովրդավարական ուղուց նահանջի ցցուն արտահայտություն է և անգամ կարող է բնորոշվել որպես «հակա-coup d’état»՝ լայնածավալ ձերբակալություններ, ապօրինի պատիժներ, կալանավորման ժամկետի անօրինական երկարաձգումներ, հազարավոր կասկածյալների, ներառյալ լրագրողների և մտավորականների նկատմամբ ընտրովի արդարադատության իրականացում, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության սասանում, ողջ երկրով մեկ՝ պետական բոլոր ատյաններում, վհուկների որսի իրականացում, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգում և այլն: Թուրքիայում մահապատժի վերականգնում պահանջող ձայներն իրենց հերթին լուրջ ազդակ են Ստրասբուրգի և Բրյուսելի համար: Կարելի է անգամ փաստել, որ մեծ չէ տարբերությունը այն ամենի միջև, ինչ արեցին 1980թ. պետական հեղաշրջման իրականացնողները և նրա, ինչ անում է Էրդողանը վերջերս: Թուրքիայից եկող լուրերը ինձ հիշեցնում են ստալինյան ժամանակաշրջանի սարսափն ու դաժանությունները. Խորհրդային միության անգամ հեռավոր գյուղերում ապրող միլիոնավոր քաղաքացիներ մեղադրվում էին, այսպես կոչված, «արևմտյան իմպերիալիզմի» գործակալներ լինելու մեջ, արդյունքում՝ բանտարկվում կամ սպանվում էին: Այսօր նախագահ Էրդողանը փորձում է կրկնօրինակել Ստալինին՝ օգտագործելով «գյուլենական շարժումը» ստալինյան «արևմտյան իմպերիալիզմի փոխարեն», մինչդեռ ոչ մեկը չի կարողանում հասկանալիորեն շարադրել, թե այդ ինչ է իրենից ներկայացնում այդ շարժումը և ինչպես էր հնարավոր, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ աննկատ անդամակցեին այդ շարժմանը մի երկրում, որտեղ գրեթե ամեն ինչ վերահսկվում է պետական մարմինների կողմից: Ինչ էլ արտգործնախարար Չավուշօղլուն երեկ չասեր այստեղ, իրավիճակը Թուրքիայում՝ վարագույրներից այն կողմ, չափազանց պարզ է. Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ, իսկ Սահմանադրության փոփոխության մասին հնչող ձայները այդ մտադրության ևս մեկ ապացույց են: Ավելին, աճող ներգրավվածությունը Սիրիայում, Թուրքիայի ներսում ու նրա սահմաններից դուրս ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցում նկատելի շահարկումը, Լոզանի պայմանագրի կասկածի տակ առնելը, ցանկության բացակայությունը ապաշրջափակման ենթարկել Հայաստանի հետ ապօրինաբար փակված սահմանը և միանշանակ աջակցությունը Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, նրա՝ աճող նեոօսմանյան ձգտումների խոսուն և ցցուն վկայություններ են. զուգահեռաբար, Թուրքիայում ապաստանած միլիոնավոր սիրիացի փախստականներին վերածելով քաղաքական գերեվարվածների՝ շանտաժի է ենթարկում Եվրոպային: Հարգելի գործընկերներ, Թուրքիայում ժողովրդավարության իրավիճակի քննարկումը այսօր նշանակում է վաղվա Եվրոպայում ու նրա հարևանությամբ անվտանգության հարցերի քննարկում: Մենք քաղաքական մարմին ենք, և մեր որոշումները պետք է լինեն քաղաքական: Էլ ի՞նչ պետք է անի Էրդողանը, որը մեզ մղի Թուրքիային վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի իր նախկին կարգավիճակը»:    

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am