ԾԻԳ-երում հաստիքների կրճատմներ կսկսեն
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրեց, որ այսօրվա նիստին քննարկել են գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-երում հաստիքների կրճատման հարցը: Ըստ նախարարի՝ իշխանությունը բանակցություններ է վարում Հայաստանի արտադրանքը ԵԱՏՄ շուկայում մեկ բրենդով ներկայացնելու համար. «Այսօր խնդիր կա, որ շատ փոքր ձեռնարկություններ խնդիր ունեն ռուսական շուկա մտնելու: Նրանք ուզում են մեծ, կայուն ծավալներ: Քննարկել ենք մեկ բրենդով դուրս գալու հարցը, որ այստեղ գործարաններին պատվեր տրվի և այնտեղ ցանցերին բաժանենք: Հայ արտադրողների կոնսոլիդացիան է պետք, որ համաձայնեն ու միասնական բրենդի տակ հանդես գան»:
