«Նաիրիտ»-ի աշխատակիցները երթով շարժվում են նախարարություն
«Նաիրիտ» գործարանից ազատված աշխատակիցներն այս պահին կառավարության շենքի մոտից երթով շարժվում են դեպի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։ Կառավարությունից ոչ ոք նրանց չմոտեցավ, և քաղաքացիները որոշեցին հարցեր ուղղել նախարարին։ Նրանց հավաստիացմամբ՝ անցյալ շաբաթ իրենց ասել են, որ այս շաբաթ պատասխան կունենան, թե կոնկրետ ինչ քայլեր է անում կառավարությունը՝ «Նաիրիտը» կրկին վերագործարկելու համար։
