«Աղքատ» նախարարը ժամանակ խնդրեց
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը բժիշկների համեմատ իրեն հարուստ է համարում, շատ հարուստների համեմատ՝ աղքատ:
Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իրեն ուղղված հարցին, թե ինքն իրեն հարուստ մարդ համարո՞ւմ է:
Մյուս հարցին, թե ինչ փուլում է վարչապետի հանձնարարականը՝ ԾԻԳ-երի կրճատման գործում, նա պատասխանեց. «Ուսումնասիրական»:
Շարունակելով խոսքը՝ նախարարն ասաց, թե իհարկե, հանձնարարականը կկատարվի, և կկատարվի լավագույնս, պարզապես հարցն ուսումնասիրելու համար իրեն մոտ 25 օր ժամանակ է պետք:
«25 օրից ինձ կարող եք հարցնել բարեփոխումների մասին», - ասաց Լևոն Ալթունյանը:
