Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) խոսնակ Մաժիդ Բոուժարզադեհը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է մեծացնել Թուրքիային մատակարարվող գազի ծավալը:
Բոուժարզադեհը, որը Ստամբուլում մասնակցում է 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի աշխատանքներին, հայտարարել է, որ Իրանը ներկա դրությամբ Թուրքիային օրական մատակարարում է 30 միլիոն խորանարդ մետր գազ, սակայն Իրանն ունի գազի մեծ պաշարներ և ցանկանում է մեծացնել մատակարարման ծավալը:
Նրա խոսքով՝ Իրանը քայլեր է ձեռնարկում հեղուկացված գազ արտադրելու ու վաճառելու ուղղությամբ և Թուրքիային հրավիրել է ներդրումներ կատարել Իրանի այդ ոլորտում: Թուրքական թերթն իրանական կողմի այդ հրավերը որակել է որպես պատմական:
Կարևորելով Թուրքիայի աշխարհագրական դիրքը՝ Բոուժարզադեհը հայտարարել է, որ Թուրքիան կարող է Եվրոպա փոխադրել իրանական գազը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից