Իրինա Շեյկը Փարիզում ոսկերչական բրենդի ֆոտոկոլում
Ոսկերչական դիզայներ Ֆավոզ Գրուոզին իր de Grisogono բրենդի հերթական միջոցառմանը հրավիրել է Իրինա Շեյկին և Բելա Հադիդին, հայտնում է spletnik.ru-ն:
Երկու աղջիկներն էլ Փարիզում տեղի ունեցող ֆոտոկոլին ներկայացել են սև և բավականին անկեղծ հագուստներով` զարդարված բրենդի թանկարժեք զարդերով: Միջոցառումը նվիրված է եղել նոր հավաքածուի շնորհանդեսին և արդեն ավարտված Բարձր նորաձևության շաբաթին:
