Վարչապետի նոր հանձնարարականը
«Հաշվի առնելով ժամանակակից ՏՏ հնարավորությունները՝ ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Հանձնարարում եմ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին, առաջինը առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ», - կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարականներ տվեց: Վարչապետն Արտեմ Ասատրյանին հանձնարարեց նաև, որ համապատասխան աշխատանքներ տարվի և հնարավորություն ստեղծվի, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:
