Դպրոցներում «մոր ու աղջկա» մաֆիան արմատախիլ անել
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետը կրթության նախարարին, ՀՀ մարզպետներին ու Երևանի քաղաքապետին հանձնարարեց յոթնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: «Օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են: Կամ այլ օրինակներ, որոնք մասին գիտեք: Պարզապես հարկավոր է տարբերակել, թե որ նշանակումներն են օբյեկտիվ, որոնք՝ սուբյեկտիվ»,- նշել է Կարապետյանը: Նա ԿԳ նախարարին հանձնարարեց, որ գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջնակում ապահովվի շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրերի կիրռման մեխանիզմները: «Մենք ունենք կտակ ՊՈԱԿ, որը ապահովել է կամուրջներ, կապել բոլոր մեր դպրոցներ հետ և, ցավոք սրտի, կարծում եմ, որ այս պահին էֆեկտիվ չենք դա օգտագործում», - ասաց նա:
