Աշոտ Խուրշուդյան. Ինչ անում են, պետք է արագ անել
«Ես ունիվերսալ բանաձև ունեմ՝ ամենամեծ ռեսուրսը, որ երբեք չենք օգտագործում, ժամանակն է։ Այսինքն՝ ամեն ինչ չափազանց դանդաղ ենք անում, բայց պետք է ժամանակն ավելի արդյունավետ օգտագործենք: Եվ կառավարությունն է անարդյունավետ օգտագործում ժամանակը և բիզնեսը։ Խանգարող հանգամանքներ շատ կան՝ անհատական շահեր և այլն», - «168 ժամ»-ին ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ ի պատասխան հարցին, թե նոր կառավարությունն իր ծրագրում առաջնահերթ ո՞ր խնդիրների վրա պետք է ուշադրություն դարձնի։
Ըստ նրա՝ պետք է Հայաստանի զարգացման տեմպի կտրուկ փոփոխություն լինի. «Ժամանակը շատ կարևոր գործոն է, և ինչ անում են, պետք է արագ անել։ Պլանավորումը լավ բան է, բայց երբ այն ձգվում, երկարում է, դառնում է բեռ», - ասել է նա։
