ԴԱԻՇ-ի գրոհայինները զավթել են «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ճամբարը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները զավթել են «Ջեհաթ ան-Նուսրա» խմբավորման ճամբարը: Սպանվել է 5 գրոհային: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է «Հըզբոլլահ» շարժմանը մոտ կանգնած աղբյուրը: «Ահաբեկիչներi միջև արդեն երկու օր է մարտեր են ընթանում Էրսալի լեռնային շրջանում: ԴԱԻՇ-ն այսօր զավթել է «Ջեհաթ ան-Նուսրա»-ի ռազմական ճամբարը` սպանելով 5 գրոհայինի և 6-ին գերի վերցնելով»,- ասել է աղբյուրը: Նշվում է, որ սպանվածների թվում է նաև խմբավորման պարագլուխներից Աբու-Մարայան:
