Վարչապետը ՊԵԿ նոր ղեկավարի.«Դուք դիմադրել եք»
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ պետ Վարդան Հարությունյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ համաձայնել եք համատեղ աշխատանքի, մանավանդ, որ մամուլը շատ է գրում, որ երկար ժամանակ դիմադրել եք», ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետը շնորհավորեց նաեւ Արսեն Հարությունյանին ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ ցանկացավ արդյունավետ աշխատանք: Վարչապետը հանձնարարեց բոլոր գերատեսչություններին մաքսիմալ թափանցիկ եւ բաց աշխատել մամուլի հետ. «Որպեսզի տեղյակ լինեն ինչ ենք անում, ինչի համար ենք անում եւ ուր ենք գնում»:
