Լևոն Զուրաբյանի և Լյովա Խաչատրյանի բանավեճը ԱԺ-ում
«Այդ ի՞նչ ես ասել լրագրողներին, թե մենք ծախվել ենք, ձեներ ենք առել: Արդար ստացել ենք»,-ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսպես մոտեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: Նրանք տևական ժամանակ իրար բացատրում էին, թե ով է ճիշտ: Լևոն Զուրաբյանը Լյովա Խաչատրյանին ասաց՝ այդ դեպքում ինչո՞ւ ես կոնկրետ դու ստորագրել Տիգրան Մուկուչյանի առաջադրման համար: Հետո նրանք առանձնացան և սկսեցին բանավիճել: «Առավոտի» հետ զրույցում Լյովա Խաչատրյանը պատասխանելով Լևոն Զուրաբյանի մեղադրանքին, որ մասնակցել են ձայների գնման աճուրդին՝ ասաց. «Թող մատնանշեն՝ էդ ումից ենք առել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
