Ռուսական ֆինանսական կապիտալը զիջում է իր դիրքերը Հայաստանում

«168 ժամ»-ը գրում է. «2014 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ ՀՀ Կենտրոնական բանկն ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից դարձրեց 30 մլրդ դրամ, գրեթե բոլորը սկսեցին գուշակություններ անել՝ հայաստանյան 21 առևտրային բանկերից ով կմնա համակարգում, ով դուրս կգա։ Բանկերի վերջնաժամկետը մինչև 2017 թվականի հունվարի 1-ն Է։ Այսինքն, ժամանակի մեծ մասն արդեն անցել է, և շատ բան արդեն պարզվել Է։ Բանկերի թիվն արդեն կրճատվել է 2-ով («ՊրոԿրեդիտ բանկը» գնվեց «Ինեկոբանկի» կողմից, իսկ «ՀայԷկոնոմբանկն» իրեն միացրեց «ԲՏԱ»–ն)։ Եվ ահա, վերջնաժամկետից 2.5 ամիս առաջ պարզ դարձավ, որ հայաստանյան բանկային համակարգը լքող երրորդ բանկն «Առէկսիմբանկ– Գազպրոմբանկի խումբ» բանկն է։ Հիշեցնենք, նախ՝ ռուսաստանյան մամուլը գրեց, որ «Գազպրոմբանկը» վաճառել է 100%-ով իրեն պատկանող հայաստանյան «Առէկսիմբանկը»։ Հետո տեղեկություններ հայտնվեցին, որ գնորդը հայաստանյան «Արդշինբանկն» է։ Իսկ 2 օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, «Արդշինբանկը» պաշտոնապես հաստատեց այս լուրերը։ Պարզ ասած, «Արդշինբանկը» կուլ Է տալիս «ԱռԷկսիմբանկին»։ Իսկ դա, մեղմ ասած, անսպասելի էր։ Ճիշտ Է, «ԱռԷկսիմբանկն» իր վարկային պորտֆելով, ավանդներով և մնացած ցուցանիշներով՝ առաջատարների մեջ չէ։ Ավելին, բանկի ընդհանուր կապիտալը պահանջվող 30 մլրդ դրամի փոխարեն՝ 8 մլրդ էր (2016թ. առաջին կիսամյակի վերջին)։ Սակայն քչերն էին կասկածում, որ «Առէկսիմբանկի» կապիտալը հեշտությամբ կհամալրվի պակասող 22 մլրդ դրամով՝ մայր-ընկերության շնորհիվ։ Կատակ բան չէ, ռուսաստանյան «Գազպրոմբանկի» ակտիվները 2016 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ գերազանցում էին 5 տրիլիոն ռուբլին, իսկ սեփական կապիտալը՝ 520 մլրդ ռուբլին։ Այսինքն, «Գազպրոմբանկի» միջոցները մի քանի անգամ ավելի շատ են, քան հայաստանյան բոլոր բանկերինը՝ միասին վերցրած։ Գլխավոր հարցը ցանկությունն էր՝ ցանկանո՞ւմ է արդյոք «Գազպրոմբանկը» շարունակել իր ներկայությունը ՀՀ ֆինանսական շուկայում՝ ի դեմս «Առէկսիմբանկի»։ Կարճ ասած, «Առէկսիմբանկի» ձեռքբերումն «Արդշինբանկի» կողմից, ինչ-որ առումով, կարելի է համարել ՀՀ ֆինանսաբանկային համակարգում (ու ընդհանրապես տնտեսության մասշտաբով) ռուսական կապիտալի թուլացում և հայկական կապիտալի ամրապնդում»,–գրում է թերթը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am