Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբի խորհրդատուները նրան խորհուրդ են տվել քննադատել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, որպեսզի ընտրողների աչքին «ուժեղ երևա»: Այդ մասին վկայում են հոկտեմբերի 10-ին WikiLeaks կայքում հրապարակած փաստաթղթերը:
Դա Քլինթոնի նախըտրական շտաբի նախագահ Ջոն Պոդեստայի նամակների երրորդ մասն է, որն ունի ազատ հասանելիություն: 2015 թվականի նոյեմբերի նամակագրությունում Քլինթոնի շտաբի ներկայացուցիչները քննարկում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մասին նրա ելույթի սևագրությունները: Այդ ելույթով թեկնածուն հանդես է եկել նույն օրը:
«Ելույթում նշվում են նոր «անթռիչք գոտիները» Սիրիայում: Ինչպե՞ս է դա հարաբերվում ռմբակոծության ռուսական ընթացիկ արշավին: Նրան չարժե՞ քննադատել ռուսներին իրադրության վատացման համար: Դա նրան ցույց կտա ուժեղ: Թող իրեն հակադրի Պուտինին»,- գրել է Ջոն Անզալոունը՝ Anzalone Liszt Grove Research ընկերության գործընկերը, ով ընտրարշավի ընթացքում խորհուրդ է տալիս Քլինթոնին:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից