Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելու գործողության աշխատանքները շարունակվում են: Այս մասին «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով կազմակերպված կլոր սեղանի շրջանակում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Ռուսաստանի նախաձեռնությամբ բարձրացվել էր այդ հարցը: Մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում Ռուսաստանը դիմել էր ՀԱՊԿ բոլոր անդամ պետություններին: Հարցը քննարկվել էր նաև Պաշտպանության նախարարների խորհրդի ժամանակ: Բոլոր պետություններն արձագանքել էին օգնության տրամադրմանը մասնակցություն ունենալու հարցին: ՀԱՊԿ-ի դրոշի տակ կիրականացվի այդ օպերացիան, թե ոչ, մեր քննարկման առարկան չէ: Գիտենք, որ Հայաստանն էլ է օգնություն տրամադրել, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը. բոլորը ՀԱՊԿ-ի անդամ պետություններ են, իսկ այս հարցով հետագա զարգացումն արդեն անդամ պետությունների ղեկավարների որոշման հարց է՝ ինչպես և ինչպիսի օգնություն տրամադրել»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը խոսել էր Սիրիայից հայերի տեղափոխումը Հայաստան իրականացնելու գործում ՌԴ հնարավոր աջակցության մասին:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից