Արմեն Սարգսյանը ՀՀ ՊՆ խորհրդականի նշանակման մասին
Օրերս մամուլում հայտնվեց հրապարակում, որ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Զավենի Սարգսյանը կնշանակվի ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարարի խորհրդական: Մեր տեղեկություններով՝ ՀՀ Նախագահի նստավայրում այսօր քննարկվել է ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի թափուր պաշտոնի նշանակման հարցը։ Այս պաշտոնի համար ամենահավանական թեկնածուն համարվում է ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, Արմեն Զավենի Սարգսյանը։ Ի դեպ, մեզ հետ զրույցում Սարգսյանը հաստատեց այս լուրը:
