«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժշկուհին գնացել է «գործարքի»
Երևանի բնակչուհի Լենա Հարությունյանը պնդում է, որ 4 ամիս առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից երեխայի կենսաբանական հայրը տարել է նորածնին: Այսօր կինը լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, որ այդ ամենն արվել է իր վստահությունը չարաշհելու եղանակով և ծննդատան բժիշկների գիտությամբ: Լենա Հարությունը մանրամասնեց, որ ինքը հղիացել է տնային պայմաններում արված արհեստական բեղմնավորման միջոցով: Երեխայի հայրը ԱՄՆ քաղաքացի է, բայց բնակվում է Երևանում՝ կնոջ հետ: Նա նշեց, որ ինքը փոխնակ մայր չէ, տղամարդը իրեն խոստացել է տանել ԱՄՆ ու լավ կյանք ապահովել իր ու երեխայի համար: Կնոջ համոզմամբ՝ իր ծնունդն ընդունող բժիշկը Կարիեն Երիցյանը համագործակցել է երեխայի հոր հետ: «Ինձ կեսարյան հատում են արել, դա իմ առաջին հղիությունն էր, որը ես շատ ծանր էի տանում: Ինձ ասացին, որ ճնշման հետ խնդիրներ ունեմ, նախաինսուլտային վիճակ է: Պետք է մնա հիվանդանոցում: Ինձ մյուս ծննդկաններից առանձին էին պահում՝ իբր որ ես սթրեսս չտանեմ: Մի քանի անգամ զանգել եմ Կարինե Երիցյանին, ասել եմ՝ մոտենամ երեխայիս տեսնեմ, ասել է՝ ոչ, մի մոտեցիր, քո մոտ սթրեսային վիճակի է, պետք է ապքինվես: Ասաց, որ երեխային մյուս կողմին հանձնենք, որովհետև ինքը հայրն է ու ոչ մի վատ բան չի անելու քո երեխային, մինչև դու կապաքինես: Այդ պարագայում ես, որպես մարդ, վստահել եմ այդ մարդուն: Չարաշահել է իմ վստահությունը, վստահ եմ, ու հետագայում այդ պապացույցներն էլ կլինեն անպայման, որ նա համագործակցել է մյուս կողմի հետ»,-ասաց Լենա Հարությունյանը՝ հավելելով, որ բոլոր մարդկային ձևերով համոզել է, որ երեխային վերադարձնեն իրեն, չի ստացվել, ստիպած դիմել է դատարան: Կնոջ խոսքով, բաժնի վարինչն ասել է, թե երեխային իրեն են հանձնել, սակայն հետագայում քրեական գործով պարզվել է, որ երեխային տվել է ինչ-որ բուժաշխատող: Լենա Հարությունյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը նկատեց, որ գործն առանձնահատուկ է. «Պետական կառույցներն էլ են խոստովանում, որ առաջին անգամ են նման դեպքի առնչվում, երբ նորածին երեխային վերցնում են, թաքցնում ծնողներից, պետական մարմիններից: Այս գործով թաքցնողի, այսինքն` երեխայի հոր նկատմամբ հայտարարված է հետախուզում, սակայն ոստիկանությունը ոչինչ չի անում: Ունենք 3 դատական ակտ կա, որոնցից մեկով պետք է վերացվեին խոչընդոտները, և մայրը մայրական կաթով կերակրեր երեխային, մյուս ակտով պետք է երեխան հանձնվի մորը»: Ըստ Մուրադյանի՝ ԴԱՀԿ-ն մյուս կողմի հետ համաձայնության է եկել, որպեսզի հայրը կարողանա թաքցնել երեխային:
