«Խոսում են ահաբեկչությունից, բայց զենք են մատակարարում ահաբեկիչներին». Բորդյուժա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով կազմակերպված կլոր սեղանի շրջանակում հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով նման միջոցառում կազմակերպելու անհրաժեշտությունը: «Կլոր սեղանի շրջանակում քննարկվելու են հարցեր՝ կապված մեր երկրների անվտանգության հետ: Այդքան էլ հեշտ ժամանակաշրջան չէ. ինչո՞ւ, որովհետեւ մեծ հաշվով անվտանգության գլոբալ համակարգերը ոչնչացված են, աշխարհի առաջատար խաղացողների միջեւ դադարեցված են փոխգործակցության կապերը` ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ մի շարք այլ մարտահրավերների եւ վտանգների դեմ պայքարի հարցում: Մենք խոսում ենք այն մասին, որ պետք է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարել, սակայն երկրներ են բերվում հազարավոր տոննաներով պրեկուրսորներ, որոնց միջոցով երկրներոմ պատրաստվում են ծանր թմրանյութեր: Մենք ականատես ենք լինում մի շարք հակասությունների, երբ օրինակ, որևէ պետություն հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի դիրքերից, բայց զինամթերք է մատակարարում ահաբեկչական խմբերի»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
