Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Փարիզ այցի չեղարկումը սպառնում է նոր պատժամիջոցներով, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։
Պարբերականը հիշեցնում է, որ հենց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է փորձել Մոսկվայի հետ երկխոսության նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Նա միակ եվրոպացի ղեկավարն էր, որը պատրաստ չէր անխոս հետևել ԱՄՆ-ի քաղաքականությանը։
Ներկայումս արդեն Օլանդն էլ է հրաժարվում ընդունել Մոսկվայի դիրքորոշումը Սիրիայի գործողությունների հարցում։ Այս ֆոնին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բեռլինում համաժողովի ժամանակ արդեն հայտարարել է պատժամիջոցների երկարաձգման մասին։
Տուսկի կարծիքով՝ «բազմաթիվ քաղաքական գործիչներ իրականացրել են տիպիկ արևմտաեվրոպական սխալ»՝ համաձայնվելով երկխոսություն վարել Ռուսաստանի հետ Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Ինչպես գրում է «Վեդոմոստին», Փարիզը ցանկանում էր խոսել միայն Սիրիայի մասին, ինչը ձեռնտու չէր Պուտինին։
«Մոսկվայում անօգուտ համարեցին ժամանակ ծախսել տհաճ խոսակցության վրա։ Պուտինի համար Սիրիայի խնդիրը լուծվում է ոչ թե Փարիզի հետ բանակցությունների ժամանակ, այլ Վաշինգտոնի»,- հայտարարել է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի փորձագետ Տատյանա Կաստուևա-Ժանը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից