«Եթե ասուլիսից հետո ինձ հետ մի բան տեղի ունենա, Վիկտոր Դալլաքյանին չմեղադրեք». Գագիկ Մելիքյան

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին չի զարմացրել, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը որոշեց կրկին վերադառնալ ընդդիմադիր դաշտ. «Դա առաջին անգամը չէ նրա մոտ: Նա հայտարարել է, որ ձեւավորում է ընդդիմադիր ուժ: Կարծում եմ՝ երբեք պետք չէ ուրիշին մրոտելով, ուրիշի հասցեին ավելորդ հայտարարություններ անելով փորձել դիվիդենտներ շահել, հատկապես իր պարագայում: Կարծում եմ՝ սա վերջին դեպքը չէ, համոզված եմ, որ նա մտնում-դուրս է գալիս իշխանական դաշտից. երկու անգամ նա արդեն  ՀՀԿ է ընդունվել: Ես չեմ ընդունում այդ ձեւաչափը՝ այդպես հախուռն, բուռն քննադատելով Սերժ Սարգսյանին՝ այդպես անհիմն հայտարարություններով: Դա ժողովրդի կողմից անընդունելի է: Կարծում եմ՝ քաղաքականության մեջ անբարոյականությունը պարտադիր պայման չպետք է լինի»: Այն կարծիքը, թե Վիկտոր Դալլաքյանի նման քայլն ընդամենը  Բաղրամյան 26-ից գործուղում էր՝ առաջիկա ԱԺ ընտրություններին փոշիացնելու ընդդիմադիր ձայները, Գագիկ Մելիքյանը չի կիսում. «Նաեւ կային այլ տարբերակներ, թե նա պայքարելու է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ: Ես այլ տարբերակի եմ հակված՝ Դալլաքյանն ընդամենը ցանկանում է դառնալ պատգամավոր: Այն ոճը, որով նա ցանկանում է հասնել դրան, սխալ ու անընդունելի է»: Պարոն Մելիքյանը նաեւ ժխտեց այն տեսակետը, թե Վիկտոր Դալլաքյանը ՀՀԿ-ից դուրս է եկել կոնֆլիկտի պատճառով. «Նա ընդամենը ցանկանում էր տեղ ունենալ  քաղաքականության մեջ, դառնալ պատգամավոր: Ու մի բան էլ՝ եթե այս ասուլիսից հետո ինձ հետ մի բան տեղի ունենա, Վիկտոր Դալլաքյանին չմեղադրեք»։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am