Ինչ են խոսել տեսախցիկների անջատվելուց հետո
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Կապանում ներկայացրին Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Մեր տեղեկություններով՝ պաշտոնական արարողակարգի ավարտից հետո, երբ անջատվել են բոլոր տեսախցիկները, Դավիթ Հարությունյանը հավաքվածներին վստահեցրել է, որ Սուրիկ Խաչատրյանն այլևս չի վերադառնա այդ պաշտոնին: Ըստ Հարությունյանի՝ նորանշանակ մազպետը մեծ համակրանք է վայելում, և ամեն կերպ ստանալու է իշխանության աջակցությունը: Թերևս, հենց այդ աջակցության ֆոնին այսօր արդեն տեղի ունեցավ հաջորդ պաշտոնանկությունը Սյունիքում: Աշխատանքից ազատվեց Սյունիքի ոստիկանապետը: Դավիթ Հարությունյանն իր խոսքում նշել է նաև, որ Սյունիքի մարզը կաշխատի նոր մարզպետով և նոր խաղի կանոններով:
