Ինչու Վիկտոր Դալլաքյանը չորս տարի ձգեց
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ Վիկտոր Դալլաքյանի՝ ընդդիմադիր դառնալուն, և ասաց,որ ոչ մի վատ բան չի տեսնում դրա մեջ. «Դա մարդու որոշումն է, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր անելիքը, դա զուտ իր իրավունքն է: Վիկտոր Դալլաքյանը բավականին փորձառու քաղաքական գործիչ է եղել, շատ լավ գիտակցում եւ տեսում է իր տեղը, իր անելիքը»,-ասաց նա: Արամ Սարգսյանն էլ նշեց, որ լավ է ճանաչում Դալլաքյանին եւ զարմանում է, թե ինչու նա այդքան երկար մնաց իշխանության շարքերում.«Թե վերջին չորս տարվա ընթացքում ինչ է կատարվել, տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչու եղավ այդպես, կարող եմ ասել, որ շատ երկար դիմացավ, համբերությունը երկար տեւեց: Չեմ հասկանում, թե ինչու չորս տարի ձգեց»:
