Ծառուկյանն ինքը կորոշի,վերադառնալ,թե ոչ
«Երբ այս ՏԻՄ ընտրություններին մարզերում էինք, մարդիկ անընդհատ հարցնում էին Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին, եւ դա ներկայացվում էր որպես ցանկություն ու պահանջ: Նրա կարիքը իսկապես զգացվում է: Մարդիկ գնահատում են նրա մարդկային տեսակն ու սկզբունքները, քաղաքական մշակույթի համար նա ունի անհրաժեշտ պոտենցիալը: Ես հասկանում եմ, որ քաղաքականության մեջ հիշողությունը կարճ է, սակայն մարդիկ շատ լավ ներկայացնում ու կարեւորություն են տալիս նրա գործունեությանը: Իսկ վերադարձի հետ կապված որոշում պետք է կայացնի անձամբ Գագիկ Ծառուկյանը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին լուրերին, որոնք վերջին օրերին առավել ակտիվ են շրջանառվում:
