Կինը հինգ երեխա է լույս աշխարհ բերել 2 րոպեում. լուսանկարներ
Ավստրալիայի Փերթ քաղաքի 26-ամյա բնակչուհի Քիմ Թուչին հինգյակի է լույս աշխարհ բերել ընդամենը երկու րոպեում: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մինչ այս երջանիկ մայրն արդեն երեք երեխա է ունեցել՝ երկու դուստր եւ մեկ որդի:
Երիտասարդ կինն ու իր ամուսինը ցանկանում էին, որպեսզի իրենց ընտանիքը եւս մեկ զավակով ավելանա, սակայն սկզբում բժիշկները հայտնել էին, որ զույգ է ծնվելու:
«Ես այնքան ուրախ էի, երբ իմացել էի, որ զույգ է լինելու: Ես շատ ուրախ էի, բայց չէի մտածում, որ իրականում այսպես կլինի»,- պատմել է Թուչին:
Հնգյակի մասին հայտնի է դարձել միայն ուլտրաձայնային զննման ժամանակ, երբ մայրը խնդրել է նորից նկարել պտուղներին՝ նրանց ավելի լավ տեսնելու համար: Բժիշը, ըստ այդմ, ի զարման 26-ամյա կնոջ, հայտնել է, որ նա իրականում հնգյակի է սպասում:

