«Մեզ անհանգստացնում է այն արձագանքը, որը նրանք գտան հասարակության մեջ».Գաբրիելյանը «Սասնա ծռերի» մասին

Հայաստանն օտարերկրյա ներդրողներին կարող է շահավետ պայմաններ առաջարկել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որը Նյու Յորքում մասնակցում էր «Հայաստան՝ դարպաս դեպի մեծ շուկաներ» ներդրումային համաժողովին: Հարցազրույցի ընթացքում փոխվարչապետը նշել է նաեւ, որ Հայաստանի իշխանությունների կարծիքով, երկրի ներսում չկան լուրջ քաղաքական խնդիրներ եւ «Սասնա ծռերի» գործողությունները մարգինալ խմբի գործողություններ էին: Անդրադառնալով Հայաստանի ներդրումային գրավչությանը Վաչե Գաբրիելյանը նշել է. «Մենք բոլոր ներդրողներին հնարավորություն ենք տալիս ոչ միայն աշխատել Հայաստանում այլեւ՝ մեր միջոցով մուտք գործել խոշոր շուկաներ»: Երկրի ներսում փոխվարչապետը հեռանկարային է համարում գյուղատնտեսության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները. «Մեզ մոտ շատ է զարգացած միկրոէլեկտրոնիկան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Մեր երկիրն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ, ունենք գյուղատնտեսության ոլորտ, որը դեռեւս կարող է մի քանի անգամ աճել»: Վաչե Գաբրիելյանի խոսքով Հայաստանի տնտեսության մեջ ներդրում կատարողները կարող են մուտք գործել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի շուկաներ, ինչպես նաեւ օգտվել առավելություններից, որոնք ընձեռում են ազատ առեւտրի մասին հայ-վրացական եւ հայ-ուկրաինական պայմանագրերը եւ ազատ մուտքն Իրան: Ձեռքբերումների թվում փոխվարչապետը նշում է Հայաստանի մակրոտնտեսական կայունությունը: Մարտահրավերների թվում Վաչե Գաբրիելյանը նշում է ղարաբաղյան հակամարտությունն ու տարածաշրջանային անկայունությունը. «Անշուշտ, դա ազդում է տնտեսական զարգացման վրա, սակայն դրանք անհաղթահարելի ուժեր չեն եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելով հանդերձ մենք պատրաստ ենք մեզ պաշտպանել եւ զարգանալ»: Միեւնույն ժամանակ, փոխվարչապետն ընդգծել է, որ երկրի ներսում չկան սուր քաղաքական խնդիրներ. «Մեր բոլոր հակամարտությունները տարածաշրջանային են: Երկրի ներսում քաղաքական սուր հարցեր չկան: Մենք ունենք հասարակություն, որում առկա են բազմաթիվ զարգացումներ, որտեղ պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքը, մեր սուր խնդիրները կապված են հարեւան երկրների հետ»: Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին, Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ դրանք, ինչպես եւ «Հիմնադիր խորհրդարանը» մարգինալ խմբեր են, որոնք նույնիսկ ընդդիմության տեսակետը չէին ներկայացնում. «Մեզ անհանգստացնում է այն արձագանքը, որը նրանք գտան հասարակության մեջ: Անշուշտ, այս կապակցությամբ նշեմ, որ կառավարությունը փոփոխվում է եւ մենք փորձում ենք արձագանքել հասարակության պահանջներին, հասկանալ հուզմունքի բնույթը, եթե դա դուք հուզմունք եք համարում: Սակայն, իրականում դա հուզմունք չէ, դա զգացմունքային է, քանի որ քաղաքական նկատառումներ չկային»: Վաչե Գաբրիելյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները փոխվում են՝ հասարակության հետ ներդաշնակ մնալու համար. «Ամռանը Հայաստանում տեղ գտած իրադարձությունների հետեւում կանգնած էին մարգինալ ուժեր, «Հիմնադիր խորհրդարանը» մարգինալ է, նրանք առաջատար ընդդիմադիր խումբ չեն, եւ այդ իսկ պատճառով հավատացած եմ, որ լուրջ հետեւանքներ այդ կապակցությամբ չկան»: Փոխվարչապետի խոսքով Հայաստանում ամեն ինչ արվում է օրենքին համապատասխան. «Մեր ոստիկանությունն ու իրավապահները գործում են օրենքի սահմանների մեջ եւ անում են ամեն ինչ անազատության մեջ հայտնված անձանց առողջական վիճակին չվնասելու համար»:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am