ԵԽԽՎ լիագումար նիստում`Ալիևի դուստրերի ոսկու հանքերի մասին

Հոկտեմբերի 11-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել նաև «Դասեր «Պանամական փաստաթղթերից». հարկաբյուջետային և սոցիալական արդարության վերականգնում» թեմայով զեկույցի ժամանակ. «Հարգելի՛ գործընկերներ, Ներկայումս ամբողջ աշխարհում լրջագույն խնդիր է անկատար հարկային քաղաքականությունը և դրանից բխող եկամուտները թաքցնելու խնդիրը, այսինքն՝ անօրինական եկամուտներ ստանալու փորձը, ստվերային տնտեսությունը, իսկ դա նշանակում է նաև՝ անօրինական ծախսերը: Սա հանգեցնում է մեկ ակնհայտ երևույթի՝ անարդարության և անհավասար մրցակցային պայմանների ձևավորման: Իհարկե, սա նոր երևույթ չէ, սակայն ներկայումս տեղեկատվական ցանցերով և արտասահմանյան ժամանակակից ձևերով այն հասել է իր ծավալներով նոր, ահագնացող մակարդակի: Պայքարը այս խնդրի դեմ մեղմ ասած բավարար չէ, հաճախ, առկա է թողտվություն: Այդ երևույթները հանդես են գալիս տարբեր ձևերով և նախ և առաջ, այսպես կոչված՝ օֆշորների տեսքով: Ավելին, այժմ ծրագրվում և նկատվում են նաև այլ ժամանակակից միջոցներ, էլեկտրոնային-ծրագրային և բանկային սպասարկումներով: Կարծում եմ, որ այս խնդիրների լուծումը պետք է կայանա միջազգային հանրության և պետությունների համատեղ և արդյունավետ ջանքերով, բայց, օրինակ, ինչպես կարող է այն կայանալ, եթե որոշ երկրներում (օրինակ՝ Ադրբեջանում) դրան նպաստում են հենց երկրների ղեկավարները և հետո այն քողարկելու համար սանձազերծում պատերազմ, ինչպես այն տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծի ամբողջ երկայնքով ս.թ. ապրիլի 2-5-ը: Անդրադառնալով օֆշորային և հարկային քննարկվող խնդրին, նշեմ, որ այստեղ անհրաժեշտ են ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական լուրջ և միջպետական միջոցառումներ: Սակայն ռիսկեր, կապված օֆշորների, կապիտալի անօրինական արտահանման և ապա, այսպես կոչված, ռեէքսպորտի հետ, իհարկե, միշտ էլ կան: Այս առումով անհրաժեշտ են ամենախիստ պատժամիջոցները թե՛ քրեական օրենսգրքերի և թե՛ վարչական, հարկային օրենսդրության շրջանակներում: Դրա հիմքում պետք է լինի ժամանակին և անհրաժեշտ ծավալով տեղեկատվության ամբողջ ծավալով տրամադրումը տարբեր պետությունների կողմից: Դրա մասին կան միջպետական պարտավորություններ: Ուղղակի դրանք պետք է հետևողականորեն կատարել: Կարևոր նշանակություն է ձեռք բերում նաև Կենտրոնական բանկի և այլ կառույցներում գործող ֆինանսական մոնետարների գործունեությունը և դրանց կանխարգելիչ գործունեությունը, Մանիվալի, Գրեկոյի և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների արդյունավետ գործունեությունը: Երեք հիմնական կարևոր ուղղություններ են՝ կոռուպցիա, մենաշնորհների դեմ պայքար և դատական արդարացի համակարգ, մարդու իրավունքներ: Սակայն այս ամենը չպետք է խոչընդոտի նաև լեգալ կապիտալի ազատ տեղաշարժին, այլապես մենք կնվազեցնենք երկրների ներդրումային գրավչությունը: Անդրադառնալով Պանամական փաստաթղթերին, նշեմ, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամների համար առանձին գլուխ է հատկացված, որտեղ ներկայացվում են նրանց կապերը օֆշորային կազմակերպությունների բարդ համակարգի հետ: Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2003 թվականին Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովը ստեղծում է AtaHolding կոնգլոմերատը Ալիևների ընտանիքի անդամների մասնակցությամբ, որի հետաքրքրությունների շրջանակը սկսվում է բանկային, հեռուստակոմունիկացիոն ոլորտերից մինչև բնական ռեսուրսներով հարուստ երկրի շինարարական, հանքարդյունաբերական և նավթագազային ոլորտներ: Պանամայում Մամեդովը հիմնադրել է երկու կառույց՝ «FM Management Holding Group»-ը և «UF Universe Foundation»-ը, վերջինը հանդիսանում է նախորդի կառավարողը, իսկ կառավարիչներից մեկը Մեհրիբան Ալիևան է: Համաձայն «Պանամական փաստաթղթերի» և «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության նախագծի» (OCCRP)՝ 2006 թվականին նախագահ Ալիևը վեց ոսկու հանքերի օգտագործման իրավունքը փոխանցել է ադրբեջանական մի քանի կազմակերպությունների, այդ թվում՝ երկու օֆշորային կազմակերպության, որոնք իրականում պատկանում են Ալիևի երկու աղջիկներին: Քույրերին է պատկանում նաև բրիտանական Globex International LLP-ի բաժնետոմսերի 56%-ը և պանամական Londex Resourses S.A.-ն: Վեց ոսկու հանքերի բաժնետոմսերի համապատասխանաբար 11%-ը և 45%-ը տնօրինում են այս երկու կազմակերպությունները:»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am