Ընդդիմություն չես դառնում միայն այնքանով, որ դու իշխանական չես

Մինչ այս թե՛ լրագրողներս, թե՛ ժողովուրդն ու ընդդիմությունը բազմիցս նշել ենք ընդդիմության միավորման անհրաժեշտությունը։ Այնինչ Վանաձորի ավագանու քվեարկությունը ցույց տվեց, որ ընդդիմության միավորում լինելուց առաջ պետք է հասկանալ, թե ով կարող է լինել ընդդիմություն, ով ունի այդքան ուժ ու իմաստնություն ընդդիմություն կոչվելու համար, եւ արդյոք կա՞ այդ ընդդիմությունը։ Իշխանությունը դիմում է իր սովորական մեթոդին՝ զանազան խոստումներով, լծակներով իր իշխանությունը պահելուն, բայց դա անում է անկեղծ, չի թաքցնում իր նպատակները։ Ընդդիմությունը գործում է ավելի կեղտոտ մեթոդով՝ «քաշելով», խոսքից «թռնելով»։ Ընդդիմությանը պակասում է անկեղծությունը, ուժը, «բագաժը», կշիռն ու կենսագրությունը։ Իշխանություն լինելը, այն օգտագործելով՝ գնելը, խաբելը, ահաբեկելը հեշտ է, ընդդիմություն լինելն է դժվար։ Պետք է կարողանալ դիմակայել այդ ամենին։ Իսկ ընդդիմություն չես դառնում միայն այնքանով, որ դու իշխանական չես։ Պետք է ունենալ մեծ վճռականություն զրկանքները կրելու, խարդավանքները շրջանցելու համար։ Ընդդիմության մասին հայտարարելն այլ բան է, ընդդիմություն լինելը՝ այլ։ Հիմա տեսեք, թե արդյոք այդ հատկանիշները համապատասխանում են ավագանու մի քանի անդամի, որոնք մինչ օրս հնարավորություն չեն ունեցել իմանալու՝ կուսակցությունը, որոնց ներկայացուցիչն են իրենք, ի՞նչ խաղեր է տալիս։ Հիմա, ինչպես եւ ընդունված է, սկսվում է վհուկների որսը, ովքեր են այն 4 դավաճանները, որոնք ական էին ընդդիմության մեջ, իշխանության դրած ձվերը՝ ընդդիմադիր հավի տակ։ Ինչպես որ սովորաբար լինում է այս դեպքում, բոլորը հայտարարում են, թե մենք պայմանավորվածությունից չենք թռել՝  «մեր /–ն ուրիշ էր», «Էդմոն Մարուքյանը գիտի, որ մեր /–ն կոնկրետ ձեւ ուներ», «մեր կուսակցության անցած ուղին փաստել է մեր ազնվությունը» եւ այլն։ Բոլորն ունեն ապացույց, որ «ընտրել են» Մարուքյանին, բայց կա փաստ, որ Մարուքյանը չի ընտրվել, նա հավաքել է ավելի քիչ ձայն, քան կար երեք ուժերի հուշագրով։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am