«Պանամայի սկանդալի գլխավոր հերոսին Սահմանադրությամբ շնորհվեց նոր ուժ» (տեսանյութ)

Պանամայի սկանդալի գլխավոր հերոսին Սահմանադրության ուժով շնորհվեց նոր ուժ. Նաիրա Կարապետյանը Ալիևի ընտանիքի մասին Ապրիլին ես առաջարկել էի խորհրդարանական հետազոտություն անցկացնել այս թեմայով, և հիմա լիահույս եմ, որ «Պանամայի փաստաթղթերի» հարցի քննարկումը բազմաթիվ քաղաքական գործիչների ետ կպահի հանցագործ փողերից և օֆշորային սկանդալներից: Բանաձևում նշված է, որ «Խորհրդարանական վեհաժողովը անհանգստացած է, որ ժամանակակից հասարակության մեջ դեռևս առկա են հարկային դաշտից խուսափելու դեպքեր, ինչպես նաև խիստ մտահոգված է, այս ամենում բացեիբաց ներգրավված են հայտնի ընկերություններ և հասարակական գործիչներ, ովքեր պետք է ծառայեին բարոյական վարքագծի օրինակներ: Վեհաժողովը համարում է, որ քաղաքականության մեջ և գործարար աշխարհում էթիկայի բարձր չափանիշի պահպանումը կարևոր է տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական համակարգերի կայացման և աջակցության հարցում»: Մի քանի ամիս առաջ աշխարհը ցնցված էր «Պանամայի փաստաթղթերի» հրապարակումից, որտեղ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում Ադրբեջանի նախագահը իր ընտանիքի հետ միասին՝ կինը, դստրերը, քույրը և այլն: Օֆշորային ընկերությունների այս միլիարդավոր դոլարները, որոնք պատկանում են կամ կառավարվում Ալիևների կողմից, ինչպես նաև այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են զենքի և զինամթերքի ձեռքբերման վրա, կարող էին ծախսվել Ադրբեջանում իրական բարեփոխումների և ռեալ ժողովրդավարացման նպատակով: Եվ մինչ նախագահական ընտանիքի կանայք իրենց գեղեցիկ կյանքն են վայելում, ստանալով միլիոնավոր դոլարների այնպիսի եկամուտ, որ նույնսիկ Ալիևի ընտանիքի տասը սերունդն ունակ չի լինի ծախսելու, Ալիևի ռեժիմը երկարաձգում է իր կառավարման դարաշրջանը՝ ընդունելով նոր Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս Ալիևի կլանին իշխանությունն իրենց ձեռքում պահել նաև առաջիկա երկար տարիների ընթացքում: Ի դեպ, այսպես կոչված Սահմանադրությունը խստագույն քննադատության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: Պետք է ասեմ կրկին ու կրկին, այո, սիրելի գործընկերներ, Ադրբեջանը կրակի երկիր է, բայց ոչ կյանքի կրակի, այլ պատերազմի կրակի, սարսափի կրակի, հանցագործությունների կրակի: Մենք վերջերս համոզվեցինք, որ կոռումպացված քաղաքական գործիչը լուրջ վտանգ է ոչ միայն օրենքի, այլև մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ կյանքի իրավունքի համար: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը լուրջ հետազոտական աշխատանք է կատարել, և շատ երկրներում արվել են ադեկվատ քայլեր։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ ադեկվատ քայլեր արվեին բոլոր երկրներում, կամ գոնե ոչինչ չարվեր, այլ ոչ թե լիներ այն, ինչ եղավ Ադրբեջանում՝ Պանամյան սկանդալի գլխավոր հերոսին Սահմանադրության ուժով շնորհվեց նոր ուժ և իրավունքներ։ Եվ ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք սրանից հետո.. Փաստաթղթում նշված է. «Վեհաժողովը հաստատում է քաղաքացիների վստահության վերականգնման անհրաժեշտությունը եվրոպական ժողովրդավարական համակարգի հանդեպ…»: Հարգելի գործընկերներ, հետաքննող լրագրողները բավականին լուրջ աշխատանք են կատարել և այսօր մենք, որպես Խորհրդարանական վեհաժողով, պետք է միավորվենք մեր ուժն ու կամքը՝ կոռուպցիայի և ֆինանսական շահարկումների դեմ պայքարելու համար: Մեզ անհրաժեշտ է միմիայն վստահություն. վստահություն ժողովրդավարության հանդեպ, վստահություն եվրոպական ընտանիքի իրական արժեքների հանդեպ, և վստահություն, որ կունենք բավարար ուժ՝ մերժելու ցանկացած քաղաքական գործչի, անկախ նրա ով լինելուց, եթե նա կամ նրա ընտանքը ներգրավված է որևէ խնդրում, ինչը ստվեր է գցում եվրոպական ժողովրդավարական համակարգի վրա: ԵԽԽՎ-ն պետք է ունենա բավարար քաղաքական կամք այս ամենը կյանքի կոչելու համար: Սա կլինի լավագույն դասը։  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am