Եղբորս ոտքը կկտրեն, եթե.... խնդրում եմ Հովիկ Աբրահամյանին
Hayeli.am-ի խմբագրությունը Գյումրիից ստացել է մի նամակ, որը ներկայացնում ենք ստորև.
Գյումրեցի տասնութամյա Մարտին Արամայիսի Արշակյանն արդեն մի քանի ամիս է`տառապում է ոտքի ոսկորի քաղցկեղով: Տասնութամյա երիտասարդն այժմ գտնվում է Սանկտ Պետերբուրգում, ՌԴ-ում բժշկական ստուգում է անցնում:
"Ամեն ինչ սկսվեց երեւի մեկ տարի առաջ: Մինչեւ էդ էլ Մարտինն ուներ ոտքի ցավեր, բայց դե հիմա ով չունի: Տարանք բժշկի, ասացին իշիաս է: Մի քանի ամիս իշիասի դեմ բուժեցինք: Չգիտեինք դեռ ինչն ինչոց է: Հետո արդեն երեայի բանակի ստուգումները սկսվեցին: Կանչեցին բուժզննման: Էդ ժամանակ արդեն ոտքի կաշվի ձգվածություն կար ու թեթև ուռածություն: Ասացին, որ տանենք ստուգման: Մի քանի անգամ տարել են Գյումրի, Երեւան, բայց կամ չեն հասկացել, կամ չեն ուզել հասկանալ, թե ինչ հիվանդություն է: Նույնիսկ մեկ անգամ մեզ շատ կոպիտ ասացին, թե մեկ է գնալու է ծառայի: Երեւան գլխավոր զինկոմն էր կարծեմ, Մուրադյան ազգանունով, մեզ կանգնեց ասաց` Մարտինը նույնիսկ ձեռնափայտերը թեւերի տակ գնալու է ծառայի: Բայց դե մենք զգում էինք, որ երեխան օր օրի վատանում էր: Հա զինակոչեցին, հա չգնացինք: Գործն ընկավ ռազմական ոստիկանություն: Բայց դե, անօգուտ: Հերթական ստուգման ժամանակ մեզ ասացին`տարեք ֆիզ. թերապիայի ինստիտուտ: Տարանք էնտեղ, ռենտգեն արեցին ու ասացին շտապ հասցրեք Քանաքեռի օնկոլոգիական կենտրոն: Այդ ժամանակ էլ պարզվեց, որ տղայի մոտ ոստքի ոսկորի քաղցկեղ է: Ես կուզեի ավելի շուտ պատմել, բայց դե երեխայի հարցերով չէի հասցնում, իմ համար էլ դժվար է: Բայց կպատմեմ ամեն բան: Այնքան անհասկանալի բաներ կան եղբորս գործում, որ երեւի շատերը պատասխանատվություն կրեն: Բայց էլի կասեմ ինձ համար դա էական չէ, վերեւ Աստված է դատավոր, ես մենակ կուզեմ ձեր միջոցով խնդրեմ Հովիկ Աբրահամյանից մի բան. եղբորս համար իմպլանտ է պետք ոտքի ոսկորի հետ կապված: Արժեք`տասնութ հազար դոլար: Եթե կարողանա, թող օգնի: Եթե օպերացիա չանեն, հավանաբար, ոտքը կկտրեն:
Բաց նամակով Հովիկ Աբրահամյանին եմ դիմում ես` Մարտինի եղբայր Արտուշ Արշակյանս:
