Սպիտակ հացի վնասները
Սպիտակ հացի վնասակարության մասին խոսակցությունները մեկ տարի չէ, ինչ շրջանառվում են, սակայն գիտական հետազոտություններ մինչև վերջերս տեղի չէին ունեցել: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը: Վերջերս տեղի ունեցած հետազոտության մասնակիցներն կերել են օրական 120 գրամ սպիտակ հաց: Դա 40%-ով մեծացրել է ճարպակալման հավանականությունը՝ ի համեմատություն այն մարդկանց, ովքեր օրական 60 գրամից քիչ են օգտագործել սպիտակ հաց: Մուգ հացը նման ազդեցություն չի ունենում մարդու օրգանիզմի վրա, և այն կարելի է օգտագործել մեծ քանակությամբ: Հետազոտության արդյունքներին պետք է հետևեն Մեծ Բրիտանիայի բնակիչները: Հենց այնտեղ են մարդիկ ամենաշատն օգտագործում սպիտակ հաց: Մեծբրիտանական խանութներում օրական վաճառվում է ավելի քան չորս միլիոն հաց:
