Վրացի զինծառայողները ԿԱՀ-ում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարել
ՄԱԿ-ը հաղորդել է, որ վրացի զինվորականներին կասկածում են Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) երեխաների նկատմամբ կատարված սեռական հանցագործությունների մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ այս մասին լրագրողներին հայտնել է Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագուն կոմիսարի վարչության մամուլի քարտուղար Ռուփերտ Քոլվիլը: Նրա խոսքով՝ այդ իրադարձությունները տեղի են ունեցել 2014 թվականին, իսկ այն մասին, որ դրանք եղել են Եվրամիության առաքելության շրջանակներում աֆրիկյան երկրում գտնվող վրացի զինվորականներ, հայտնել են իրենք՝ տուժած աղջիկները, որոնք 14 – 16 տարեկան են: Երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների մեջ կասկածում են առաքելության այլ ներկայացուցիչների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
