Համագործակցությունը պետք է լինի. Է. Շարմազանով
ՀՅԴ-ի հետ համագործակության ձեւաչափի առումով ոչ մի հստակ եւ վերջնական որոշում չկա առայժմ։ Այդ թվում՝ կլինի՞ կոալիցիա, թե՞ ոչ։ Բայց հստակ է՝ համագործակցությունը պետք է լինի, ծրագրային, գաղափարական հենքի վրա։ Այս մասին այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Գուցե Գործադիր մարմնի մեր մյուս նիստից հետո կարողանամ կոնկրետ պատասխանել Ձեզ»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։ Իսկ տարբեր նախարարների եւ այլ պաշտոնների բաշխման մասին ԶԼՄ-ների բոլոր հրապարակումներն ընդամենը հրապարակումներ են, որոնք Շարմազանովը չմեկնաբանեց։ «Կադրային որեւէ հարց չի քննարկվել է, քանի որ համագործակցության ձեւաչափն էլ դեռ պարզ չէ»,- նշեց նա։
