Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով Եվրասիական իսլամական խորհրդի 9-րդ նիստի բացման ժամանակ, հայտարարել է, որ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությունը (FETÖ) սպառնալիք է ոչ միայն Թուրքիայի, այլև համայն աշխարհի համար:
«Գյուլենի հոսանքը տարբերվում է սխալ աշխարհայացքով, իսկ բիզնեսի ու կրթության ոլորտներում նրա մեթոդները սպառնալիք են մուսուլմանական ողջ աշխարհի համար:
Եվրասիական իսլամական խորհրդի նիստն ավելի է կարևորվում, քանի որ անցկացվում է հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այդ հոսանքը օգտվել է ազատության մթնոլորտից, որը ինչ-որ ժամանակ տիրել է անկախության ձեռքբերումից հետո Արևելյան Եվրոպայում ու Միջին Ասիայում:
FETÖ-ն խաբել է մուսուլմաններին, երբ նրանք, ինչպես երբեք, կարիք են ունեցել լուսավորման ու աջակցության: Հուսով եմ, որ Խորհուրդը ջանքեր կգործադրի FETÖ-ի իրական էությունը շուտափույթ բացահայտելու ուղղությամբ: Ձեզանից աջակցություն եմ ակնկալում այդ հարցում»,- ասել է Էրդողանը:
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը