Անկարան մտածում է հակահրթիռային պաշտպանության համակարգի ազգային նախագիծ ստեղծելու մասին, Ռուսաստանի հետ այդ հարցով պայմանավորվածություն չկա։ Այս մասին ասել է Թուրքիայի ՊՆ ռազմարդյունաբերության հարցերով քարտուղար Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է Anadolu–ն։
Նրա խոսքով՝ Թուրքիան ՀՀՊ համակարգերի հարցով պայմանավորվածություն չունի Ռուսաստանի հետ, եւ նման հարց օրակարգում չկա։ «Մենք քննարկում ենք ՌԴ–ի հետ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Թուրքիան զարգացնում է սեփական ՀՀՊ համակարգը եւ շարժվում է այդ ուղղությամբ»,– ասել է Դեմիրը։
Նշենք, որ Պուտինը նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ համագործակցել ռազմատեխնիկական ոլորտում։ Այդ կապակցությամբ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիան կարող է ընդունել Ռուսաստանի հետ համատեղ ՀՀՊ մշակելու առաջարկը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից