Խաղի նոր կանոններով

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին: Շնորհակալություն հայտնելով ՊԵԿ նախկին նախագահին կատարած աշխատանքի համար՝ վարչապետը նշել է, որ Հովհաննես Հովսեփյանն իր լուման ներդրել է ՊԵԿ-ի գործունեությունը կանոնակարգելու աշխատանքում: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Վարդան Հարությունյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ավելացրել, որ նրանից ակնկալում է արդյունավետ աշխատանք: Ընդգծելով ՊԵԿ գործունեության կարևորությունը՝ որպես առաջին գծում աշխատող կառույցի, վարչապետը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել այն խաղի կանոններն ու ուղղությունները, որոնք դրված են լինելու ՊԵԿ հետագա գործունեության հիմքում: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է օրինապահ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումը: «Շատ դեպքերում միջոցառումներ ենք կազմում, ծրագրավորում՝ այն գործարարի համար, որը դաշտում չէ և որի նկատմամբ պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառել: Չենք մտածում, թե այդ գործառույթները, միջոցառումներն ինչ ազդեցություն կունենան օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող գործարարի գործունեության համար: Հայտանիշը հետևյալն է. եթե այդ միջոցառումները նույնիսկ կարող են մեծ օգուտ բերել, բայց սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ առաջացնել, ապա այդ միջոցառումները չենք կիրառելու»,- ասել է Կարեն Կարապետյանը: vardan-harutyunyan-1 pek8 pek6 Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս կրճատել փաստաթղթերի, տեղեկանքների տրամադրման ցանկն ու ժամկետները: Մասնավորեցնելով, վարչապետը նշել է, որ խոսքը գնում է ոչ միայն այն տեղեկանքների մասին, որոնք ՊԵԿ-ն է պահանջում, այլ նաև այն տեղեկանքների, որոնք անհրաժեշտ են այլ գերատեսչություններից՝  ձևակերպումներն իրականացնելու համար: «Խաղի կանոններն առավելագույնս պետք է պարզ ձևակերպված լինեն, քաշքշուկը և անհրաժեշտ տեղեկանքների քանակը պետք է հասցնել նվազագույնի: Եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը մեզ համար ընդունելի է, լրացուցիչը չպահանջենք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով հսկիչ գներին՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել դրանց կիրառման մեխանիզմն ապրանքների ներմուծման ժամանակ, կիրառել ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի համար գործարքի գնի մեթոդը՝ հիմք ընդունելով արտահանող երկրի մաքսային մարմինների կողմից հաստատված արտահանման ինվոյսը: Ըստ գործադիրի ղեկավարի, այդ ոլորտում բավականին աշխատանք է կատարվել, բայց անելիքներ դեռ կան. «Օրինակ, հստակ սահմանել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա և ընդունել այնտեղի ինվոյսի գինը: Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առկա է ԱԱՀ-ի վերադարձ: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս դաշտը, եթե մենք սրանով ոլորտը կանոնակարգում ենք՝ քաշքշուկը վերանում է, հսկիչ գների կիրառման դաշտը փոքրանում է, բիզնեսը հասկանում է խաղի կանոնները, կարծում եմ, որ այստեղ կունենանք արդյունք»: vardan-harutyunyan-3 pek3 pek9 vardan-harutyunyan-2 Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՊԵԿ աշխատակազմից ակնկալում է ծառայողի կերպարի արմատական վերափոխում: «Մենք առավելագույնս  պետք է աշխատենք, որպեսզի օրինապահ բիզնեսը, իրավաբանական անձը նվազագույն կերպով զգան ձեր միջամտությունը և հակառակը, ովքեր այդ դաշտում չեն գործում, պարբերաբար պետք է զգան ձեր ներկայությունը»,- ասել է վարչապետը: Վարչապետի խոսքով՝ բոլորի համար պետք է լինի հավասար դաշտ և, որպեսզի բոլորը համոզվեն դրանում, ըստ կառավարության ղեկավարի, անհրաժեշտ է գործել առավելագույնս թափանցիկ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՊԵԿ գործունեության էլեկտրոնային համակարգի կատարելագործմանը, վարչարարության ընթացքում առաջացող հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, հետադարձ կապի ապահովմանը վերաբերող հարցերի: Վարչապետը նշել է, որ ակնկալում է նաև ՊԵԿ-ի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ:  

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am