ՀՀ գլխավոր դատախազությունը հերքեց

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հերքել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը Վանաձոր համայնքի ղեկավարի քվեարկության ընթացքում հիշատակված ոմն Ասրյանի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Դատախազության հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով ՀՀ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանի կողմից ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի քվեարկության ընթացքում արված հայտարարությանը, թե «…Դատախազությունից մարդ է եղել այստեղ, մոտեցել է մեր կուսակցության անդամներին ու ասել՝ բաց չքվեարկեք, քրեական գործ կհարուցենք ձեզ վրա։ Հենց էստեղ տեղում են ճնշել։ Ոմն դատախազ Ասրյան էր այստեղ աշխատում… », տեղեկացնում է. Նշված տեղեկատվությունը զուրկ է հիմնավորումներից և չի համապատասխանում իրականությանը` առնվազն այն պարզ պատճառով, որ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում Ասրյան ազգանունով (ինչպես նշել է Է. Մարուքյանը) դատախազ չի աշխատում, հետևաբար նա չէր կարող մասնակցել վերոնշյալ գործընթացին:

Դատախազի վարքագծի կանոնագիրքը հստակ սահմանում է. «…Դատախազը չի կարող լինել քաղաքական կազմակերպության անդամ, ինչպես նաև որևէ կերպ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Նա չպետք է հովանավորչություն դրսևորի որևէ քաղաքական կուսակցության նկատմամբ…»: Դատախազությունը հետևողական է, բոլոր աշխատակիցների կողմից սույն կանոնի խստիվ պահպանմանը:
Անընդունելի համարելով հանրության շրջանում թյուրընկալումների տեղիք տվող, չփաստարկված և վարկաբեկող տեղեկատվության տարածումը, ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է քաղաքացիներին, պաշտոնյաններին, առավել ևս՝ իրավաբաններին, որոնք տիրապետում են իրավական բոլոր ընթացակարգերին, զերծ մնալ չհիմնավորված և ոչ փաստարկված հայտարարություններից, որևէ դատախազի գործունեության վերաբերյալ առերևույթ իր լիազորությունները շրջանցելու հիմնավոր տվյալներ ունենալու դեպքում դրանք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն՝ վստահեցնելով, որ ներկայացված տեղեկատվությունն օրենքով սահմանված կարգով քննարկման և իրավական գնահատականի կարժանանա»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am