«Բա որ իր բարեկամներին չնշանակեր, ո՞ւմ նշանակեր». Գուրգեն Եղիազարյան
Վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումով գրեթե ամբողջությամբ փոխվեց Կառավարության կազմը: Կառավարության ղեկավարը նախարարների պաշտոններում նշանակեց ոչ կուսակցական և քաղաքական հարթակներում աչքի չընկնող մարդկանց: Այդ նշանակումներից հետո հանրության մեջ ձևավորվեց տեսակետ, թե Կարապետյանը նախարարների պաշտոններում նշանակում է իր ծանոթ-բարեկամներին: ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մեր այս դիտարկմանն ի պատասխան նշեց. «Եթե իր ճանաչած մարդկանց չնշանակեր, տարօրինակ չէ՞ր լին: Բա որ իր բարեկամներին չնշանակեր, ո՞ւմ նշանակեր: Ես, իրականում, Կարեն Կարապետյանի հետ հույսեր եմ կապում: Գիտեք Հովիկ Աբրահամյանին հենց ներսից՝ ՀՀԿ-ից էին հարվածում. նույն վտանգը կա նաև Կարապետյանի հարցում. կփորձեն նրան հենց ՀՀԿ-ի ներսում հարվածել և թուլացնել, իշխանությունը ձեռքից վերցնել, բայց, կարծում եմ, դա նրանց չի հաջողվի»:
