Թուրքիայում 70000 սիրիացի երեխա է ծնվել
Սիրիայի հակամարտության հինգ տարիների ընթացքում հարևան Թուրքիա անցած փախստականների շարքերում 70 000 երեխա է ծնվել: Hurriyet Daily News-ը հայտնում է, որ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի առողջապահության նախարարությունը: Միևնույն ժամանակ Թուրքիայում առողջապահական ծառայություններ են մատուցվել 2.5 մլն սիրիացի փախստականների: Թուրքիայում փախստականների 25 կենտրոն է գործում, ներկայում սիրիացի փախստականների թիվը գնահատվում է 2,300,000:
