«Լուսավոր Հայաստանն» ունի պապաներ բարձրաստիճան վերնախավում: Մամաներին չգիտեմ.Դալլաքյան
Արդեն տեղեկացրել ենք,որ ԱԺ նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, խորհրդարանում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին: Այս մասին նա հայտարարեց քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը: Վերջինս հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ, մասնավորապես.« Ես հրաժարական եմ տալիս, հրաժարական եմ տալիս նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական նեկայացուցչի պաշտոնից, այսուհետև վերադառնալու եմ ակտիվ քաղաքականություն , դուրս եմ գալու ՀՀԿ-ից, եթե այս հայատատրությունից հետո ինձ ու իմ ընտանիքին որևէ բան պատահի մեղավորը` Սերժ Սարգսյանն է , դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի նրանք հնարավորության դեպքում ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին»: Դալլաքյանը փոխանցեց, որ երեք նախագահների հետ համագործակցել միայն պատգամավորական գործունեության շրջանակներում եւ երբեք անձնական որեւէ հարցով չի դիմել նրանց: Ապա անդրադարձավ 2012 թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին` մասնավորապես Վանաձորում իր պարտությանը: «Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է նախագահական նստավայր 2012 թ-ին, որ շարունակենք համագործակցությունը: Ես համաձայնել եմ: Նույն թվականի մայիսի վեցին Սերժ Սարգսյանն իմ դեմ օգտագործել է «լուսավոր հանցագործին> եւ մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ: Այնուհետ 2012 թ-ի մայիսի ութին Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ, որին ներկա են եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ կաթողիկոսը: Նախագահի հետ առանձին խոսակցություն ունեցա: Ինձ հարցրեց` ինչու այդպես եղավ: Ասացի` «ինչու այսպես եղավ»-ի պատասխանը պետք է ձեզանից ստանամ: Ինչպես կարող էր պատահել, որ ուք հրապարակայնորեն պաշտպանել եք, սակայն ես չեմ ընտրվել: Ասացի նաեւ, որ այդ անձնավորությունը, որին նա օգտագործել է իմ դեմ, 1 տարի 17 օր Հայաստանում չի եղել, այլ երկրում է ապրել: Ասաց` բողոքարկիր: Բողոքարկել եմ, ինձ մերժել են: 2012 թ-ին ՀՀ նախագահը ընդունել է իր խոսքով լուսավոր հանցագործին` Էդմոն Մարուքյանին: «Սրանով ինձ հասկացրեց, որ ամեն ինչ ավարտվել է: Այս չորս տարիների ընթացքում փաստաբան Վահե Հովսեփյանը դիմել է համապատասխան մարմիններին, սակայն մարմինները` ՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ-ը, Տիգրան Մուկուչյանը ստել են: Պետք է «Լուսավոր Հայաստան»-ի ականջը բռնել եւ ուղարկել Նուբարաշեն ՔԿՀ-ը: «Լուսավոր Հայաստանն» ունի պապաներ բարձրաստիճան վերնախավում: Մամաներին չգիտեմ»,- մանրամասնեց նախկին պատգամավորը:
