Դալլաքյանը` Սեյրան Օհանյանի`իր կուսակցությանը միանալու մասին
Նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալաքյանն այսօր անպատասխան թողեց լրագրողների այն հարցը՝ ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ պատրաստվում է համագործակցել: Օհանյանն իր գործունեության ու ծրագրերի մասին որեւէ հրապարակային հայտարարություն չի արել,ասաց Դալլաքյանը և հավելեց,որ ինքը եւս ձեռնպահ կմնա որեւէ գնահատականից: Նա ասաց , որ բարձր է գնահատում Օհանյանի գործունեությունը եւ կարծում է, որ ցանկացած կուսակցության համար պատիվ կլիներ, որ նման պետական-ռազմական գործիչը համագործակցեր այդ կուսակցության հետ: Ինչ վերաբերում է կուսակցությանն ընդհանրապես, ապա Վիկտոր Դալլաքյանն ընդգծեց, թե առայժմ փակագծեր չի բացի, բայց կխոսի առաջիկա ամսվա ընթացքում:
