Իմ հետ ինչ պատահի, պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրա է.Վիկտոր Դալաքյան
ԱԺ նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, խորհրդարանում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին: Այս մասին նա հայտարարեց քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը: Վերջինս հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ, մասնավորապես.« Ես հրաժարական եմ տալիս, հրաժարական եմ տալիս նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական նեկայացուցչի պաշտոնից, այսուհետև վերադառնալու եմ ակտիվ քաղաքականություն , դուրս եմ գալու ՀՀԿ-ից, եթե այս հայատատրությունից հետո ինձ ու իմ ընտանիքին որևէ բան պատահի մեղավորը` Սերժ Սարգսյանն է , դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի նրանք հնարավորության դեպքում ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին»:
