36 օր անց փլատակների տակից դուրս են բերել հանքափորների
BBC-ի փոխանցմամբ՝ Չինաստանում փրկել են վթարից հետո 36 օր փլատակների տակ գտնված և ողջ մնացած երկու հանքափորի։ Այդ մասին հայտնել են չինական պետական ԶԼՄ-ները։ Եվս երկու մարդ նախկինի նման շարունակում է մնալ գետնի տակ։ Փրկված հանքափորներին տեղափոխել են հիվանդանոց։ Շանդուն նահանգում հանքահորի փլուզումը տեղի էր ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին։ Փլուզման ժամանակ գետնի տակ գտնվել է 29 մարդ։ Վերջին մեկ տարում Չինաստանի հանքահորերում գրանցված վթարների հետևանքով զոհվել է ավելի քան 900 մարդ։
